1956 դիտում
16:44 15-03-2019
Մանվել Գրիգորյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով
Դատարանը բավարարել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու՝ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը: Այս մասին «Ազատությանը» հայտնեցին ՀՔԾ-ից:
Նշենք, որ դեկտեմբերին Մանվել Գրիգորյանին 25 միլիոն դրամ գրավով ազատ արձակելու որոշում էր կայացրել Առաջին ատյանի դատարանը, որից հետո Վերաքննիչը վերացրել էր այդ որոշումը, բավարարել էր Դատախազության բողոքն ու Գրիգորյանին կրկին կալանավորելու որոշում կայացրել։
Հիշեցնենք նաև, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:
Նմանատիպ նյութեր
2080 դիտում
14:51 12-12-2018
Մանվել Գրիգորյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով
7261 դիտում
18:35 15-10-2018
Դատարանը 2 ամսով երկարաձգել է Մանվել Գրիգորյանի կալանքը
1712 դիտում
12:30 29-11-2021
Դավիթ Տոնոյանի կալանքը ևս 2 ամսով երկարաձգվել է
Այս բաժնից
757 դիտում
12:19 25-01-2025
«Արարատցեմենտ» գործարանում խնդիր չկա, աշխատակիցների անձնական բնույթի հարցերը լուծում են ստացել
694 դիտում
12:06 25-01-2025
Եկեղեցին տոնում է Սուրբ Աթանաս և Սուրբ Կյուրեղ հայրապետների հիշատակության օրը
985 դիտում
11:18 25-01-2025
Կիբեռմարտահրավեր. ներդրումային խարդախություններ. ՆԳՆ-ն զգուշացնում է