211652_close_icon
views-count2211 դիտում article-date 23:36 14-03-2019

Վճարման միջոց չհանդիսացող թղթադրամներով գնումներ է կատարել

Մարտի 4-ին, ժամը 19.25-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում Բաշինջաղյան փողոցի ծաղկի սրահներից մեկի ծաղկավաճառից հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 19.10-ին, անհայտ անձը նշված ծաղկի սրահում վճարման միջոց չհանդիսացող 5.000 ՌԴ ռուբլով գնել է 10.000 դրամ արժողության ծաղկե զամբյուղ, ստացել 25.000 դրամ մանր և խաբեությամբ տիրանալով նշված ծաղկեփնջին ու գումարին՝ հեռացել է: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ նշված խարդախությունը կատարել է 2000 թ. ծնված Էլյա Պ.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 13-ին, ժամը 14.00-ին, ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին և տվել խոստովանական բացատրություն: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է նաև, որ Էլյա Պ.-ն փետրվարին Դավիթաշենի 4-րդ թաղամասի թիվ 33 շենքի բակում գտնվող բանջարեղենի խանութից խաբեությամբ վճարման միջոց չհանդիսացող 5.000 ռուբլով գնումներ է կատարել և 20.000 դրամ մանր ստանալով հեռացել՝ պատճառելով 40.000 դրամի վնաս: Կատարվում է քննություն: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր