211652_close_icon
views-count5243 դիտում article-date 18:05 13-03-2019

Ռոնալդուն ընտանիքին խոստացել էր, որ «Ատլետիկոյին» երեք գոլ կխփի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր ընտանիքի անդամներին և ազգականներին խոստացել էր, որ «Յուվենտուսը» անպայման կհաղթահարի «Ատլետիկոյի» արգելքը, իսկ ինքը երեք գոլ կխփի: Հիշեցնենք, որ ՉԼ-ի առաջին խաղում «Ատլետիկոն» 2:0 հաշվով հաղթել էր «Յուվենտուսին», և «Յուվեն» դեռ երբեք չէր անցել հաջորդ փուլ՝ նման հաշվով պարտվելուց հետո: Արդյունքում Ռոնալդուն խոստումը կատարեց՝ հեթ-տրիկի հեղինակ դառնալով, իսկ «Յուվեն» 3:0 հաշվով հաղթելով, դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Այժմ պորտուգալացին Չեմպիոնների լիգայում 8 հեթ-տրիկ ունի, այնքան, որքան՝ Մեսին: Բացի այդ, դեռ երբեք ոչ մի ֆուտբոլիստ Չեմպիոնների լիգայում 3-ական գոլ չէր խփել նույն թիմին: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ հանդիպումներում Ռոնալդուն ֆանտաստիկ վիճակագրություն ունի՝ 29 խաղ, 23 գոլ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր