211652_close_icon
views-count56420 դիտում article-date 10:27 08-04-2019

Լրիվ հայկական կինո՝ Երևանում. գնդապետի եղբոր տղա ներկայացած 24-ամյա երիտասարդը փախցրած Opel-ով հայտնվեց ոստիկանների թակարդում. նա համաներումով նոր էր ազատվել

Երեկ՝ ապրիլի 7-ին, ավտոմեքենայի առևանգման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Լ. Թ-ից, ով հայտնել է, որ 5 րոպե առաջ Մյասնիկյան պողոտայից՝ կենդանաբանական այգու մոտից, տաքսի ծառայությանը պատկանող Opel մակնիշի 34 ZA 133 համարանիշի ավտոմեքենան փախցրել են։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարճ ժամանակում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի, ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի ծառայողները հայտնաբերում են Opel-ը և հետապնդելով նրան՝ կարողանում են, ժողովրդի լեզվով ասած, «կալմեջ անել» և Հյուսիսային պողոտայում ավտոառևանդիչի դեմն առնել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս բերման է ենթարկվում ոստիկանության կենտրոնական բաժին։ Պարզվում է, որ նա Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ՝ 24-ամյա Հովհաննես Խմելյանն է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս 2018 թվականի նոյեմբերին ՀՀ քր. օր-ի 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով դատապարտված է եղել և համաներումով ազատ է արձակվել։ Վերջինս առևանգված ավտոմեքենայով տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղ փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հետապնդման ժամանակ Հ. Խմելյանը վնասել է նաև 2 ավտոմեքենա։ Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չեն եղել։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Հ. Խմելյանը տարբեր մարդկանց մոտ ներկայանում է, որ ինքը ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Սամվել Խմելյանի եղբոր տղան է, մինչդեռ, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով, նրանք 20 տարուց ավելի է՝ ոչ մի շփում չունեն միմյանց հետ։ Պարզապես Հ. Խմելյանն ամեն անգամ շահարկել է Ս. Խմելյանի անունը։ [b]Համաներմամբ ազատ արձակված 24-ամյա Հովհաննես Խմելյանն է [/b][img]https://st0.shamshyan.com/editor/0039691001554705377940179.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր