211652_close_icon
views-count64446 դիտում article-date 18:14 12-03-2019

«Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հիմնադիրներ Ալեքսան և Գուրգեն Զաքարյան եղբայրները չպահեցին իրենց «տղամարդու» խոսքը. նրանք «տվեցին անցան» Փչան Թոդորոսին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[b]ՀՀ Վարչապետ պարոն Ն. Վ. Փաշինյանին «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ աշխատակիցներից [/b] Մեծարգո պարոն Վարչապետ Դուք, մեր երկրի առջև ծառացած բարդագույն խնդիրները լուծելիս անուշադիր չեք նաև ներհասարակական զարգացումներին և Ձեր բազմազբաղ աշխատանքային առօրյայում խնդրում ենք ուշադրություն դարձնել նաև մեր խնդիրներին. Մենք, «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության աշխատակիցներ ենք և արդարության մղումով , մեր օրինական շահերը և իրավունքները պաշտպանելով հայտնվել ենք մեր աշխատանքը կորցնելու իրավիճակում։ Սույն թվականի մարտի մեկին, տեղեկանալով այն մասին, որ մեր ընկերության տնօրեն պարոն Արամ Ղլեչյանը մտադիր է հեռանալ աշխատանքից, հավաքվել ենք ամբողջ անձնակազմով և մեր անհամաձայնությունն ենք հայտնել այդ կապակցությամբ /նաև իրականացրել ենք ստորագրահավաք/։ Մեր տնօրենը, անսալով մեր ցանկությանը հայտարարել է, որ շարունակում է պաշտոնավարումը, սակայն «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հիմնադիրներ Ալեքսան և Գուրգեն Զաքարյանները հավատարիմ իրենց սերժական երդմանը, անհանդուրժող են ցանկացած քննադատության և այլակարծության դրսևորումներին և մեզ թիրախավորելով, մեզ համարելով այդ հավաքի կազմակերպիչներ, սույն թվականի մարտի 5-ից, արգելափակել են էլեկտրոնային անցագրային կետը և մեր մուտքը արգելելով աշխատավայր, փաստացի հեռացրել են աշխատանքից։ Թեև, մեզ հետ 01.03.2019թ. հանդիպման ժամանակ Ալեքսան Զաքարյանը տղամարդու խոսք տվեց, որ ոչ մեկին չեն կրճատելու և չեն նվազեցնելու աշխատավարձերը, այդուհանդերձ փաստացի կատարում է իր դավադիր ծրագիրը և մեզ համար այլևս ակնհայտ է թե ինչ արժե Ալեքսան Զաքարյանի «տղամարդու» խոսքը։ Զաքարյանների կողմից նշանակված նոր տնօրենը, օգտվելով իրավիճակից, խեղաթյուրելով փաստերը , մեզնից գրավոր կարգով պահանջել է բացատրություն 01.01.2019 թվականին աշխատավայրից ամբողջ օրը բացակայելու պատճառների մասին, թեև Արաբկիրի քննչական բաժնի նախկին պետ, իրավաբան Արթուր Պողոսյանի համար պետք է ակնհայտ լիներ այն հանգամանքը, որ մեր կարծիքը հայտնելու նպատակով իրականացված հավաքը սկսվել է ժամը 14։00 սահմաններում և տևել է 2 ժամ, ուստի ամբողջ օրը աշխատանքից բացակայելու իրավական երևույթը պարզապես բացակայում է։ Հուսով ենք, որ պարոն Պողոսյանն իր նախկին պաշտոնավարման ժամանակ առավել արդարացի է արձանագրել փաստերը և չի խեղաթյուրել քրեական կամ քրեադատավարական նորմերի պահանջները, ինչպես փորձում է դա կատարել աշխատանքային իրավահարաբերությունների դեպքում։ Մեծարգո պարոն Վարչապետ, խնդրում ենք Ձեր հանձնարարականը ստեղծված իրավիճակը արդարության սկզբունքների պահպանմամբ հանգուցալուծելու համար։ [b]Հարգանքներով՝ Վահագն Գևորգյան փոխտնօրեն Միքայել Պողոսյան տնօրենի օգնական Գևորգ Մաթևոսյան խախտումների արձանագրման բաժնի պետ Արթուր Գալստյան խախտումների արձանագրման բաժնի պետի տեղակալ Արշակ Օհանյան խախտումների արձանագրման բաժնի պետի տեղակալ Սիրակ Գրիգորյան իրավական վերլուծության բաժնի պետ Նարեկ Պետրոսյան որակի վերահսկողության բաժնի պետի տեղակալ Արմեն Համբարձումյան վերստուգիչ֊վերլուծական բաժնի ավագ վերլուծաբան Սերգեյ Սարիբեկյան մատակարար Զավեն Գևորգյան խախտումների արձանագրման բաժնի հերթափոխի ավագ Հայկ Թորոսյան խախտումների արձանագրման բաժնի հերթափոխի ավագ Հայկ Հակոբյան խախտումների արձանագրման բաժնի հերթափոխի ավագ Դավիթ Սուղյան խախտումների արձանագրման բաժնի հերթափոխի ավագ Ստեփան Սրապյան խախտումների արձանագրման բաժնի հերթափոխի ավագ Էդուարդ Վարդանյան խախտումների արձանագրման բաժնի հերթափոխի ավագ Մկրտիչ Կարախանյան խախտումների արձանագրման բաժնի հերթափոխի ավագ Հարություն Ասլանյան որակի վերահսկողության բաժնի ավագ վերլուծաբան Կարեն Ալեքսանյան որակի վերահսկողության բաժնի վերլուծաբան Ռազմիկ Խաչատրյան երթևեկության վերահսկիչ Արթուր Բաղդասարյան երթևեկության վերահսկիչ Հովհաննես Հարությունյան երթևեկության վերահսկիչ Սերգեյ Ասլանյան երթևեկության վերահսկիչ 12. 03. 2019թ [/b] Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/03/01/1118706/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 1-ին արտակարգ ու պայթյունավտանգ իրավիճակ էր ստեղծվել Երևանում։ 2 ժամից ավելի էր, Երևանի Նիկողայոս Տիգրանյան 27հասցեում գործող «Էլլիպս» ՍՊԸ-ի մեծ թվով աշխատակիցներ հավաքվել էին գլխավոր մուտքի դիմաց և պահանջում հստակ պարզաբանում, թե ինչի համար են «Էլիպս» և «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունների պաշտոնյաները անհիմն աշխատանքից փորձում ազատել «Սեքյուրիթի դրիմ» ընկերության տնօրեն Արամ Ղլեչյանին։ Բողոքի ակցիան ինքնաբուխ էր, անգամ մարդիկ բոլորն ասում էին, որ մենք բոլորս Ղլեչյան ենք. «Մենք պահանջում ենք, որպեսզի Ալեքսան և Գուրգեն Զաքարյան եղբայրները վերանայեն իրենց որոշումը և Ղլեչյանին չազատեն աշխատանքից»։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում ակցիայի մասնակիցներն ասում էին, թե ինչի համար են եղբյարները փորձում Ա. Ղլեչյանին ազատել աշխատանքից. «Ա. Ղլեչյանը նրանց դուդուկի տակ չի պարում, իսկ նրանք ստիպում են Ա. Ղլեչյանին, որպեսզի կատարի կրճատումներ, աշխատավարձի ցածրացում, մինչդեռ Ա. Ղլեչյանն էլ պատճառաբանել է, ու նաև հիմնավորել, որ աշխատավարձերը ոչ միայն չպետք է կրճատվեն, այլ կա հնարավորություն՝ ավելացնելու։ Մինչդեռ Զաքարյան եղբայրները, ասես, հայտնված լինեն հայտնի հեքիաթի հերոսի կերպարում, երբ հրեշը նստում էր ջրի պռնկին ու ասում՝ մինչև մի աղջիկ չուտեմ, ջուր չեմ տա։ Հիմա մեր խնդիրն ու մեր պահանջն արդարացի է՝ թող իզուր տեղը կրակի վրա յուղ չլցնեն։ Պայքարի բոլոր օրինական ձևերն օգտագործելու ենք, մինչև արդարությունը հաղթի, ու իզուր չի ժողովրդական խոսքն ասում «գյուղ կանգնի, գերան կկոտրի»։ Բողոքի ակցիայի մասնակիցների հետ փորձել էր կոնտակտի մեջ մտնել Ալեքսան Զաքարյանը, սակայն բոլորը գոռում էին, որ՝ չենք հավատում։ Նա նույնիսկ ակցիայի մասնակիցներին ասաց, որ այդ ամենը սուտ է. «Տղամարդու նման ասաց, թե այդ ամենը սուտ է, սակայն ակցիայի մասնակիցները չհավատացին ու անընդհատ վանկարկում էին՝ սուտ է. սուտ է։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր