Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում այսօր կկայանա երկու պատասխան հանդիպումներ։
Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսը» սեփական հարկի տակ կընդունի Մադրիդի «Ատլետիկոյին»: Առաջին խաղում Դիեգո Սիմեոնեի սաները համոզիչ հաղթանակ էին տարել՝ 2:0, և այսօր «Յուվենտուսի» կարևորագույն հանդիպումն է մրցաշրջանում:
Եթե իտալացիները չհաղթահարեն «Ատլետիկոյի» արգելքը, ապա մրցաշրջանը նրանց համար միանշանակ կարելի է համարել ձախողված՝ անկախ նրանից, որ Իտալիայի չեմպիոնի տիտղոսը գործնականում ապահովված է: Մեծ հաշվով, սա կարող է լինել Մասիմիլիանո Ալեգրիի գլխավոր քննությունը, որը չհանձնելու դեպքում նա հրաժեշտ կտա պաշտոնին:
Երկրորդ խաղում «Մանչեսթեր Սիթին» կհյուրընկալի գերմանական «Շալկեին»։ Այստեղ ամեն ինչ հասկանալի է. «Մանչեսթեր Սիթին» Գելզենկիրխենում հաղթել էր 3։2 հաշվով, և սպասել ինչ որ հրաշքի անիմաստ է, թեպետ «Մանչեսթեր Յունայթեդը» ապացուցեց, որ հրաշքներ լինում են, բայց այս դեպքում թիմերի խաղամակարդակները բավական տարբեր են:
Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպումներ
«Յուվենտուս» (Իտալիա) - «Ատլետիկո» (Իսպանիա)՝ (առաջին խաղ՝ 0։2)
«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Շալկե» (Գերմանիա)՝ (առաջին խաղ՝ 3։2)
Հանդիպումները կմեկնարկեն Երեւանի ժամանակով կեսգիշերին։
Չեմպիոնների լիգա. Այսօր՝ «Յուվենտուսի» և Ռոնալդուն գլխավոր քննությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2019.03.12 15:36



Տեսանյութ
Twitter
Вконтакте
Одноклассники
Google+