Խարդախության համար հետախուզվողը հայտնաբերվեց Աբովյանում
Ոստիկանության Թալինի բաժնի ՔՀԲ ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, մարտի 9-ին, ժամը 10.45-ին, Աբովյան քաղաքի Գեղարդի փողոցի շենքերից մեկի մի բնակարանից բերման են ենթարկել 32-ամյա Երվանդ Դ.-ին, որը 2018թ. հոկտեմբերի 17-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]