211652_close_icon
views-count993 դիտում article-date 16:48 11-03-2019

Արաբական ընկերության հետ քննարկվել է ՀՀ-ում կանանց առողջության ծառայություններ մատուցող բուժհաստատություն բացելու նախագիծ. Արսեն Թորոսյան

Հայաստանում նախատեսվում է ծննդօգնության ու կանանց առողջության ծառայություններ մատուցող բուժհաստատություն հիմնել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ ԱՆ Արսեն Թորոսյանը: «Արաբական Միացյալ Էմիրություններում գործող «Բայնոնա» ընկերության ներկայացուցիչ Ավետիս Մուրադյանի հետ քննարկեցինք Հայաստանում միջազգային ամենաբարձր չափորոշիչներին համապատասխան նոր բժշկական կենտրոն կառուցելու նախագիծը, որը կմատուցի ծննդօգնության և կանանց առողջության ծառայություններ»,- գրել է նախարարը:

Նմանատիպ նյութեր