901 դիտում
13:53 19-12-2023
Մեզ մոտ հոգեկան առողջության հետ կապված ծառայություններ մատուցող հաստատությունները սովորաբար ամենահետին տեղում են. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Առողջապահության նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:
Զեկույցներով հանդես են եկել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և նախարարի տեղակալները:
Նախ` ներկայացվել են առողջապահության ոլորտում իրականացված աշխատանքները: Ընթացիկ տարում շարունակվել է առողջապահության ոլորտի համակարգային նշանակության ծրագրերի իրականացումը: Մշակվել է առանցքային բարեփոխումներից մեկի` առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման օրենքի նախագիծը: Ձևավորվել են փորձագիտական խմբեր, իրականացվել է գների հետազոտություն, որի հիման վրա կազմվել է հիմնական ծառայությունների փաթեթը և ծախսերի հաշվարկը: Բարեփոխման վերջնանպատակն է հիմնական բժշկական ծառայություններից օգտվելու հասանելիության բարելավումը, ֆինանսական պաշտպանվածության մակարդակի բարձրացումը, մահացության և հիվանդացության բեռի նվազեցումը: Նախագիծը լրամշակումից հետո ներկայացվել է ՀՀ կառավարություն:
Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել ե, թե պետպատվերի համակարգում ինչ փոփոխություններ են կատարվել: «Նախկինում այդ պրակտիկան ունեինք, որ նախարարությունը բաշխում էր գումարներ, ըստ էության, հայեցողական որոշմամբ: Հիմա այդ պրակտիկան ընդհանրապես դո՞ւրս է եկել, այսինքն օֆերտայի տրամաբանությա՞մբ են գումարները բաշխվում և բուժառուի հետևի՞ց են գնում: Հիմա դա ամբողջությամբ այդպե՞ս է»,- հարցրել է Նիկոլ Փաշինյանը:
Ի պատասխան Անահիտ Ավանեսյանը դրական պատասխան է տվել և հավելել, որ այժմ գումարները գնում են բուժառուի հետևից:
Արձագանքելով՝ վարչապետը նշել է. «Մենք ասում ենք՝ ա. նախարարի հրաման սահմանաչափերի վերաբերյալ պետք է չլինի և բ. պետք է լինեն առողջապահական բժշկական կենտրոններ, որոնք չունեն պետպատվեր: Այսինքն, պետպատվերը բժշկական կենտրոնին կապելու պրակտիկան վերանում է: Ով ուզում է մատուցել, թող մատուցի: Սրա հետ կապված ես նախարարին հանձնարարել եմ հետևյալը, որ հերթագրման ցուցակների մոբիլություն ապահովենք:
Մարդը շահառու է, արձանագրվել է նրա շահառու լինելը, տեսնում է, որ իքս բժշկական կենտրոնում իր ծառայությունը կարող են մատուցել ենթադրենք 15 օրվա ընթացքում ու ինքը համաձայնվում է: Հաջորդ փուլում տեսնում է, որ կա առողջապահական հիմնարկ, որ կարող է այդ նույն ծառայությունը մատուցել մեկ շաբաթվա ընթացքում: Մարդը պետք է ազատություն ունենա տեղափոխվել այդ ցուցակից այնտեղ և ավտոմատ այն մյուս ցուցակից պետք է դուրս գա: Այսինքն, մենք մարդուն ենք հետևում, ոչ թե առողջապահական հիմնարկին, որպեսզի այդ մոբիլությունն առավել արդյունավետ լինի: Կարծում եմ՝ սա ծառայությունների մատուցման որակը բարելավելու ևս մի լրացուցիչ խթան կդառնա առողջապահական կենտրոնների համար»:
Առողջապահության ոլորտի մարդկային ռեսուրսների զարգացման նպատակով ներդրվել է բժիշկների լիցենզավորման համակարգ: Ստեղծվել է անկախ փորձագետներից կազմված էթիկայի հանձնաժողով` բժշկական կենտրոններում բուժաշխատողի կողմից էթիկայի կանոնների խախտումները քննելու համար:
Ստեղծվել է «Առողջապահության մասնագետների ռեգիստր», որի նպատակը Հայաստանում գործունեություն ծավալող առողջապահության մասնագետների ամբողջական շտեմարան ունենալն է։ Ստեղծվել է բժշկական արագ արձագանքման թիմ, որը բժշկական օգնություն և սպասարկում կիրականացնի ինչպես մեր երկրում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս միջազգային մարդասիրական առաքելություն իրականացնելիս:
2023 թ. 9 ամիսների ընթացքում վիրուսային Հեպատիտ C-ով պացիենտներին տրամադրվող անվճար բուժօգնության ծրագրին է դիմել 826 պացիենտ, որից 649–ը բուժում է ստացել, մնացածը գտնվում են բուժման ընթացքում: 2024 թ. նախատեսվում է ծրագրում ներառել 1440 պացիենտի:
Ընթացիկ տարում իրականացվել են վերարտադրողական, մայրական և երեխաների առողջության բարելավման միջոցառումներ: Գյումրու ԲԿ-ում պիլոտային կարգով ներդրվել և իրականացվում է պրենատալ սքրինինգ` մարզի բոլոր հղիների համար, ինչը կբարելավվի մինչծննդյան ախտորոշման իրավիճակը: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում հիմնադրվել է ապագա «Պտղի բժշկության կենտրոնը», և մեկնարկվել են շինարարական աշխատանքներ արտամարմնային բեղմնավորման կենտրոն ունենալու նպատակով: Մշակվել է ադրենագենիտալ համախտանիշի նորածնային սքրինինգային ծրագիրը, որը կներդրվի 2024թ. սկզբից Երևանում, այնուհետև կընդգրկվեն բոլոր մարզերը: Սքրինինգի միջոցով կհայտնաբերվեն բնածին մակերիկամային հիպերպլազիա ունեցող նորածինները, արդյունքում կնվազի դրա հետևանքով նորածնային մահացությունը` ի շնորհիվ ծանր ձևերի վաղ հայտնաբերմանը մինչև մակերիկամային կրիզի զարգանալը:
2023 թ. կրկնակի նվազել է մայրական մահացության ցուցանիշը, նաև «Առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության բարելավման ծրագրի» թիրախ հանդիսացող մեռելածնության ցուցանիշը, որը մինչ 2020թ. ստաբիլ տատանվել է 16-19 պրոմիլի (600-850 դեպք) շրջանակներում, իսկ այսօր չի գերազանցում 11,2-ը:
2023թ. նոյեմբերի 30-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելացել է ծնունդների թիվը (32926` ավելացել է 336-ով): Անպտղության հաղթահարումը երկրի կարևորագույն թիրախներից է, միաժամանակ այն ծրագրերից է, որն ունի չափազանց մեծ պահանջարկ բնակչության շրջանում: Հաշվի առնելով այս ամենը, 2023թ. հունվարից ծրագրին հատկացված ֆինանսավորման կտրուկ աճի շնորհիվ, աննախադեպ ընդլայնվել են շահառուների խմբերը: Ծրագրի մեկնարկից մինչև նոյեմբերի 30-ը ծնվել է 368 երեխա, որից 54-ը` զոհված զինծառայողների ընտանիքներում: Թվարկված միջոցառումները միտված են մեկ նպատակի` հասնել ոլորտային ռազմավարություններով սահմանված թիրախներին:
Անդրադառնալով վերարտադրողական առողջության թեմային՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մեր տարիքային քաղաքականության հետ կապված համո՞զված ենք, որ ճիշտ քաղաքականություն ենք վարում, որովհետև շատ են լինում դեպքերը, մանավանդ ես նամակներ, դիմումներ եմ ստանում: Հատկապես զոհված զինծառայողի ընտանիքներում տարիքային սահմանափակումների հետ կապված խնդիրներն առավել սուր են հնչում: Մենք այդտեղ համո՞զված ենք, որ մեր քաղաքականությունները ճշգրիտ են»:
Նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ համապատասխան օրենսդրական նախաձեռնությունն արդեն իսկ ուղարկել են Ազգային ժողով: «Երկու շեմ ենք փոխում՝ էԿՈ-ի համար 53 տարեկանը բարձրացնում ենք 55-ի և փոխնակ մոր համար 35-ը՝ 38-ի»,- նշել է նախարարը:
Ճգնաժամերի, աղետների ժամանակ 2023 թ. 4-րդ եռամսյակից մեկնարկվել է «Հանրապետական շտապ օգնության ծառայություն» Շիրակի մարզի պիլոտային ծրագիրը: Գյումրիում ստեղծվել է միասնական զանգերի ստացման, վերլուծման և փոխանցման կառավարման կենտրոն: 2024 թ. երկրորդ կիսամյակից նախատեսվում է ընդգրկել հանրապետության ամբողջ տարածքը:
Հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում հիմնական շեշտադրումը կատարվել է առավել հաճախ հանդիպող և բարձր մահացություն ունեցող հիվանդությունների վրա: Իրականացված ախտորոշիչ, բուժական և կանխարգելման միջոցառումների արդյունքում սիրտանոթային համակարգի հիվանդությունների պատճառով մահվան դեպքերը 2022 թ. նվազել է 14.1%-ով, իսկ 2023 թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ մահացությունը նվազեցնել շուրջ 13,5%-ով: Չարորակ նորագոյացությունների վաղ հայտնաբերման և համալիր բուժման արդյունքում հնարավոր է եղել մեծացնել առաջին անգամ հայտնաբերվող դեպքերի թիվը և դրան զուգընթաց նվազեցնել մահացությունը, մասնավորապես՝ 2022 թ. առաջին անգամ հայտնաբերված դեպքերի թիվը աճել է 10,5%-ով, իսկ մահացությունը նվազել է 3,4%-ով։ 2023 թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ առաջին անգամ հայտնաբերված դեպքերի թիվը աճել է 3%-ով, իսկ մահացությունը նվազել է 0,5%-ով։
Շեշտվել է, որ մահացության նվազում է արձանագրվել գրեթե բոլոր հիվանդություններից։ Այս շարքում պետք է առանձնացնել նաև շաքարայի դիաբետից մահացության նվազումը։ Եթե 2015 թ.ն հանրապետությունում հաշվառված է եղել շուրջ 77 000 շաքարային դիաբետով անձ, այդ ժամանակահատվածում մահացությունը բացարձակ թվերով կազմել է 1276, ապա 2022 թվականին հաշվառված շուրջ 115 000 հիվանդների պարագայում մահացությունը բացարձակ թվերով կազմում է 371։ Շաքարայն դիաբետով հիվանդների շրջանում մահացության նման նվազումը պայմանավորած է լիարժեք դեղապահովման ծրագրով։ Ուղեղի կաթվածի բուժման ծրագրի շրջանակներում, հաշվետու ժամանակահատվածում բնակչությանը մատուցվել է 720 ծառայություն։ Ծառայությունների մատուցման հասանելիությունը տարեց տարի մեծանում է։
2021թ. օգոստոսից մեկնարկվել և ընթացքի մեջ են ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի վերակառուցման աշխատանքները: 2024թ. մեկնարկվելու են «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի և «Սևանի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի մասնակի հիմնանորոգման աշխատանքները:
Կառավարության որոշմամբ հոգեմետ դեղերը հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց հատկացվում են անվճար` դրանց արժեքի լրիվ փոխհատուցմամբ:
Անդրադառնալով հոգեկան առողջության թեմային՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Ավանդույթային մակարդակով էլ եթե նայենք՝ մեզ մոտ հոգեկան առողջության հետ կապված ծառայություններ մատուցող հաստատությունները սովորաբար ամենահետին տեղում են, չի էլ համարվում, որ դա մի տեղ է, որտեղ պետք է ներդրում անել, պատշաճ և արժանապատիվ պայմաններ ապահովել և այդպես շարունակ: Հոգեկան առողջության Նուբարաշենի կենտրոնի կապիտալ ծրագիրը, որ իրականացնում ենք, ինքնին լուրջ գործնական ազդակ է կառավարության վերաբերմունքի վերաբերյալ: Բայց այստեղ խնդիրները շատ ավելի խորն են և միջգերատեսչական մոտեցում է պետք՝ սկսած կրթական մակարդակից, որպեսզի խնդիրը կարողանանք հասցեագրել, ինչ-որ փոփոխություն մտցնել»:
Անահիտ Ավանեսյանը նշել է, որ ոչ միայն Նուբարաշենի ծրագիրն է իրականացվում, այլ նաև «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում են ընթացիկ վերանորոգումներ իրականացվում, աշխատանքները կավարտվեն երկու տարվա ընթացքում: «Այս տարի հատկացրել ենք 130 մլն դրամ՝ երկու բաժանմունք ամբողջովին վերանորոգելու համար և ևս մեկ բաժանմունք արդեն բացել ենք: Այսինքն, Ավանի կենտրոնը ևս ամբողջովին կվերափոխվի: Այս տարի ևս 30 մլն դրամ ենք հատկացրել Սևանի հոգեկան առողջության կենտրոնի համար, այն ամբողջովին կվերանորոգվի: Այսինքն, մենք երեք տարվա մեջ բոլոր կենտրոնները ենթակառուցվածքի առումով կթարմացնենք»,- շեշտել է նախարարը:
Զեկուցվել է, որ բժշկական հաստատությունների արդիականացման շրջանակներում շինարարական աշխատանքներ են իրականացվել 25 բժշկական կենտրոնում, որից 2-ը արդն ավարտվել են, իսկ 2-ը ավարտական փուլում են: 2024 թ. մեկնարկելու են 22 գյուղական ամբուլատորիայի, 3 մարզային բժշկական կենտրոնի և 10 պոլիկլինիկայի, Ջերմուկի առողջության կենտրոնի, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման մարզային 1 կենտրոնի, Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի 3 մարզային մասնաճյուղի և Մեղրիի դիահերձարանի, Քրեակատարողական բժշկության կենտրոնի «Արմավիր» ստորաբաժանման, հոգեկան առողջության 2 կենտրոնի շինարարական աշխատանքները: Ավարտին է հասցվելու Վարդան Սրմաքեշի կողմից Գյումրիում կառուցված նոր ծննդատան շինարարական աշխատանքները։
Առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակում իրականացվում են զարկերակային գերճնշման, շաքարային դիաբետի, արգանդի պարանոցի քաղցկեղի սքրինինգային անվճար ծրագրերը: 2021 թվականից մեկնարկած կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման և վաղ հայտնաբերման սքրինինգային ծրագիրը շարունակվում է` ընդգրկելով Լոռի, Տավուշ, Սյունիք, Շիրակ մարզերը: Կատարվել է 26238 հետազոտություն, 1584 կին ուղեգրվել է լրացուցիչ անվճար հետազոտությունների, 261-ի մոտ ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղ: Ծրագրի նպատակն է կայունացնել և տարեկան առնվազն 1,5%-ով նվազեցնել կրծքագեղձի քաղցկեղի հետևանքով վաղաժամ մահացությունը:
2023թ. պիլոտային ծրագրով ամբողջապես թվայնացվել են դեղատոմսի դուրսգրման, պատվաստումների, արյան բանկի, եղջերաթաղանթի, դիակային դոնորների, սրտանոթային, հեպատիտների և թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունների էլեկտրոնային ռեգիստրները: 2023 թ, պետբյուջեից հատկացվել է շուրջ 68.5 մլն ՀՀ դրամ սահմանամերձ 12 առողջապահական կազմակերպություններին դեղերի անձեռնմխելի պաշարների ձեռքբերման նպատակով:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
562 դիտում
19:23 07-11-2024
Նարեկ Մկրտչյանն ընդունել է ԵԽ Տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի գլխավոր քարտուղարին
784 դիտում
19:08 07-11-2024
Քննարկվել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընթացքը
790 դիտում
18:54 07-11-2024
Շրջակա միջավայրի նախարարն ընդունել է Գերմանիայի նորանշանակ դեսպանին