211652_close_icon
views-count1792 դիտում article-date 14:02 11-03-2019

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալը և ՌԴ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի պետը քննարկել են ռադիացիոն, քիմիական և կենսաբանական անվտանգության հարցեր

Մարտի 10-ից 13-ը աշխատանքային այցով Երևան է ժամանել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովի գլխավորված պատվիրակությունը` Հայաստանում երկկողմ քննարկումներին մասնակցելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: ՌԴ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի պետին մարտի 11-ին ընդունել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանն ընդունել է: Հանդիպման ընթացքում քննարկվել են ռադիացիոն, քիմիական և կենսաբանական անվտանգության հարցեր, ինչպես նաև տվյալ ուղղությամբ հայ-ռուսական համագործակցության ներկա իրավիճակը և համատեղ գործունեության հեռանկարները:

Նմանատիպ նյութեր