ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները Մոսկվայում կքննարկեն ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ոլորտում համագործակցության հարցեր
ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները Մոսկվայում հունիսի 16-ից 19-ը կմասնակցեն Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների միջև ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության հարցերի քննարկմանը: Այս մաին տեղեկացանք ՀՀ ՊՆ մամլո ծառայությունից: