211652_close_icon
views-count2435 դիտում article-date 17:20 10-03-2019

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է կցորդիչով ավտոմեքենաների համար

[b]Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ [/b] Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 10-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է կցորդիչով ավտոմեքենաների համար: Վարդենյաց լեռնանցքում, Սոթք-Քարվաճառ, Շիրակի մարզի Անիի, Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ [b] Լարսի մասին[/b] Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Նմանատիպ նյութեր