211652_close_icon

Մոսկվայի օդանավակայաններում շուրջ 2 տասնյակ չվերթներ են չեղարկվել ու հետաձգվել

views-count7994 դիտում article-date 11:22 17-11-2019
Մոսկվայի օդանավակայաններում նոյեմբերի 17-ի առավոտյան շուրջ 20 չվերթ է հետաձգվել և չեղարկվել։ Այդ մասին հայտնում է «Յանդեքս. Չվացուցակ» ծառայությունը, փոխանցում է Gazeta.ru-ն։ Այսպես, «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ժամանակով ժամը 08։25-ի դրությամբ հետաձգվել է 5, չեղարկվել՝ 2 չվերթ։ «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 8 չվերթ։ «Շերեմետևո» օդանավակաանում հետաձգվել է 5 չվերթ։ Իսկ «Ժուկովսկի» օդանավակայանից ոևէ տեղեկություն չկա։ Չի նշվում նաև չվերթների հետաձգման ու չեղարկման պատճառը։

Նմանատիպ նյութեր