211652_close_icon
views-count1282 դիտում article-date 09:46 10-03-2019

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Մարտի 9-10-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Արարատի մարզի Հայանիստ գյուղի Էջմիածնի փողոցում այրվել են մոտ 500 քմ խոտածածկույթ և 8 պտղատու ծառ, Տավուշի մարզի Այգեպար գյուղում՝ մոտ 1000 քմ խոտածածկույթ և խաղողի վազ, Բերդ քաղաքում՝ մոտ 2000 քմ, Մովսեսգյուղ գյուղում՝ մոտ 2000 քմ, Աշտարակ-Փարպի ավտոճանապարհի 2-րդ կմ-ին հարակից դաշտամիջյան հատվածում՝ մոտ 500 քմ խոտածածկույթ: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր