211652_close_icon
views-count1019 դիտում article-date 13:00 09-03-2019

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հնգօրյա այցով կմեկնի ԱՄՆ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հնգօրյա այցով կմեկնի ԱՄՆ: Նա կմասնակցի մարտի 11-ից 22-ը Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 63-րդ նստաշրջանին: Այս մասին նախարար Բաթոյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում: «Այս տարի նստաշրջանի առաջնային թեման է լինելու սոցիալական պաշտպանության համակարգերը, գենդերային հավասարության և կանանց ու աղջիկների կարողությունների զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներն ու հանրային ծառայությունների հասանելիությունը»,-նշել է Զարուհի Բաթոյանը:

Նմանատիպ նյութեր