211652_close_icon
views-count3117 դիտում article-date 10:51 09-03-2019

Գերմանիայում Լեհաստանի ու ԽՍՀՄ քաղաքացիների զանգվածային գերեզման են գտել

Գերմանիայի արևմտյան մասում գտնվող Արնսբերգսի անտառում հայտնաբերվել է զանգվածային գերեզման, որում Խորհրդային Միության, ինչպես նաև Լեհաստանի սպանված քաղաքացիներ են թաղված։ Ինչպես հայտնել է NTV հեռուստաալիքը, նշված վայրում երկրորդ աշխարհամարտի տարիներին մարդկանց են գնդակահարել զանգավածաբար։ Փորձագետների հաշվարկով՝ տեղանքում թաղված է մոտ 200 դի։ Հայտնաբերվել են կոշիկներ, հագուստ, սպասքի պարագաներ և խորհրդային դրամ։ Պատմաբանները վստահ են, որ պատճառը եղել է մտավաությունը, որ նշված շրջանի նացիստ չինովնիկները չեն ցանկացել կորցնել շրջանում իրենց վերահսկողությունը որհրդային ու լեհ բանվորների նկատմամբ։

Նմանատիպ նյութեր