211652_close_icon
views-count1546 դիտում article-date 19:51 08-03-2019

Բակո Սահակյանը Շուշի քաղաքում աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմի ղեկավարության հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 8-ին այցելել է Շուշի քաղաք, որտեղ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմի ղեկավարության հետ: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից: Քննարկվել են Շուշիի շրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը վերաբերող տարբեր հարցեր: Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր