211652_close_icon
views-count71578 դիտում article-date 11:19 08-03-2019

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. «Աստղիկ» բժշկական կենտրոնի աշխատակցուհին Honda-ով մի քանի պտույտ շրջվեlով՝ գլխիվայր հայտնվել է առվակում. նրան առաջինը օգնության են հասել քաղաքացիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններոմ Honda մակնիշի 34 VC 935 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Հարթավան-Շենավան գյուղերի խաչմերուկում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբերին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակով անցնող առվակի մեջ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին հիվանդանոց է ուղեկցել վաշտի հրամանատար Վ. Մալաքյանը։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Ապարանի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության ծառայողի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչ Էդգար Ավդալյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին նաև, որ վարորդն աշխատում է «Աստղիկ» բժշկական կենտրոնում՝ որպես բուժքույր։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր