34527 դիտում
14:51 24-06-2023
Ավտովթար Արագածոտնի մարզում. 30-ամյա վարորդը Mercedes Vito-ով բախվել է արգելապատնեշներին եւ հայտնվել առվակում. նրան առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Ապարանի հրշեջ-փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:25-ի սահմաններում 30-ամյա Վիգեն Ո.-ն իր վարած Mercedes Vito մակնիշի ավտոմեքենայով Քուչակ-Հարթավան ավտոճանապարհին, դեռեւս անհայտ հանգամանքներում, բախվել է ճամփեզրի արգելապատնեշին, այնուհետեւ դուրս եկել երթեւեկելի գոտուց, հայտնվել առվակի մեջ՝ բախվելով երկաթե ճաղավանդակին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ապարանի թիվ 20 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ այն դուրս բերել երթեւեկելի գոտի:
Օպերատիվորեն ժամանել են նաեւ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի եւ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արմեն Ստեփանյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել եւ ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Էրիկ Հարությունյանն ու պարեկ Սլավիկ Ուռուսյանը:
Դեպքի վայր են ժամանել նաեւ ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։