211652_close_icon

«Սև ցուցակներն» արդեն կազմում են. թիրախում հիմնականում «հին» մարդիկ են․ «Փաստ»

views-count2961 դիտում article-date 09:13 08-03-2019
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը մի ծավալուն հրապարակմամբ հանդես եկավ, որտեղ անդրադարձել էր պետական ապարատում սպասվող՝ 10000 մարդկանց կրճատման փաստին, ինչն, ի դեպ, ԱԺ ամբիոնից փաստացի չհերքեց վարչապետը: «Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, նախարարություններում ու պետական այլ գերատեսչություններում արդեն իսկ պատրաստում են «սև ցուցակները», որտեղ ամենաշատն ընդգրկված են, այսպես կոչված, «հին» մարդիկ: Սակայն խնդիրն այն է, որ նրանց մեծ մասն ամենափորձառուներն են ու ամենատեղեկացվածները: Թերթը պարզել է նաև, որ բավական քաոտիկ վիճակ է մասնավորաբար էներգետիկայի նախարարությունում, որը միավորվում է տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ, ինչպես նաև ջրպետկոմում: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, այդ «սև ցուցակները» բավական ընդարձակ են լինելու հատկապես մարզպետարաններում: Ի դեպ, այս գործընթացն ամբողջովին կաթվածահար է անում ամբողջ պետական ապարատի աշխատանքը, քանի որ մարդիկ գտնվում են անորոշության մեջ՝ չիմանալով իրենց ապագա ճակատագիրը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր