ՊՍԺ-ի նախագահ, 10 հազ. անգամ խաղայինք «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, ոչ մի անգամ չէինք պարտվի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելայֆին մեկնաբանել է թիմի սենսացիոն պարտությունը «Մանչեսթեր Յունայթեդից» (1:3)՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ պատասխան խաղում:
«Իհարկե, խիստ հիասթափված եմ արդյունքից: Մենք դրսում հաղթեցինք, այսօր գնդակին 72% էինք տիրապետում: Բայց հետո 90-րդ րոպեին եղավ այդ 11 մետրանոց հարվածը, որը ես չեմ հասկանում:
Սա ֆուտբոլ է, ոչ թե մաթեմատիկա, որտեղ 1+1-ը միշտ հավասար է 2-ի: 10 հազար անգամ խաղայինք այս հանդիպումը, ոչ մի անգամ չէինք պարտվի:
Բոլոր խաղացողները դաշտ էին մտել լավ արդյունքի հասնելու համար: Սակայն «Մանչեսթեր Յունայթեդը» արդեն երկրորդ րոպեին գոլ խփեց և խաղացողների մտքում կասկածներ առաջացան: Ես դա զգում էի:
Քննարկելու շատ բան կա», ասել է Ալ-Հելայֆին: