211652_close_icon
views-count92683 դիտում article-date 09:37 07-03-2019

Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Երևանում. Երևանը սպասարկող 20-ից ավելի երթուղիների վարորդներ` ի նշան բողոքի, հրաժարվում են դուրս գալ երթուղի. պատճառը որոշ չինովնիկների ագահությունն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 7-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Երևանում: Նոր-Նորք վարչական շրջանի Թևոսյան փողոցում գտնվող Երևանի «Ավտոբուս» Փակ Բաժնետիրական Ընկերության 250-ից ավելի վարորդներ՝ ի նշան բողոքի, հրաժարվում են դուրս գալ երթուղի: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում վարորդներն ասում էին. «Ստիպված ենք դիմում այս ծայրահեղ միջոցին։ Էնպես չստացվի, որ Երևանի քաղաքապետարանում իրենց թափանները լցնող չինովնիկները մեզանից շատ են մտածում ժողովրդի մասին, բայց արդեն համբերության բաժակը լցվել է: Մեզ ասում են՝ նոր տեխնոլոգիաներով ենք առաջնորդվելու և դրա անվան տակ վարորդի գլխավերևում տեղադրում են տեսախցիկ, իսկ արգելակման ձողի (ручной) մոտ էլ արկղ են տեղադրել՝ պատճառաբանելով, որ գումարը պետք է հավաքվի այդ արկղում, իսկ այդ արկղն էլ վտանգ է ներկայացնում իրենից, քանի որ վարորդի կողմից ղեկը կառավարելու ժամանակ լուրջ խոչընդոտի է հանդիպելու վարորդը, իսկ դրա արդյունքում, ինչքան էլ վարորդները փորձ ունենան, չի բացառվում՝ վթար տեղի ունենա: Ասում են՝ նոր տեխնոլոգիա… դիսպետչերական ոչ մի կետում չկա սանհանգույց, չկա վարորդի հանգստի սենյակ և մեջբերում են միջազգային օրենքները, իսկ միջազգային օրենքներով պետք է դիսպետչերական բոլոր կետերում ապահոված լինեն սանհանգույցները, հանգստի սենյակները։ Ասում են՝ տեսախցիկները տեղադրել ենք անվտանգության համար, մինչև էդ տեսախցիկները տեղադրելը, թող ղեկավարությունը շատ չէ, մեկ օր մեզ հետ շրջեն մայրաքաղաքում ու տեսնեն, թե կանգառներում ինչ բարձիթողի վիճակ է, կանգառից դուրս էլ ուղևորների խնդրանքով կանգառ ենք անում, ակտ է գալիս, շատ դեպքերում ստիպված չենք կարողանում կանգառում կանգնենք, քանի որ թե Գազելներն ու թե անհատ տաքսիները ավտոների մեջ մեռաժամ են անում։ Առավոտվանից սպասում ենք, որպեսզի քաղաքապետարանի համապատասխան վարչության պատասխանատուները ժամանեն, ու իրենք տեղյակ են մեր ակցիայի մասին, սակայն մինչև հիմա չեն բարեհաճում մոտենան և մեզ հետ քննարկեն խնդիրը, իսկ խնդիրներ շատ են: Մինչև հիմա քար անտարբերությամբ տարել ենք նաև աշխատանքային պայմանները, բոքսերում անմարդկային պայմաններ են, արհեստավորները ահը սրտներում են աշխատում՝ ամեն պահի վտանգելով իրենց կյանքը: Հետաքրքիր է, էդ քաղաքապետարանի չինովնիկները իրենց ավտոները կտանեի՞ն էդ յամեքի մոտ, հաստատ չէին տանի։ Հիմա մեր պահանջն է, որպեսզի խնդիրը կարճ ժամանակում լուծեն, հակառակ դեպքում շարունակելու ենք մեր բողոքի ակցիան, մինչև խնդիրները չլուծվեն»: Վարորդները նաև ասում էին. «Օգտվելով առիթից՝ խնդրում ենք ժողովրդին, որպեսզի մեզ չմեղադրեն, մենք պատրաստ ենք սպասարկել իրենց, պարզապես չենք ուզում ստրուկի նման 14 ժամ աշխատենք 60-70 հազար դրամով, իսկ էդ չինովնիկները ամեն օր, երևի, մենակ 60 հազարի պերերիվ են անում, իսկ մենք, օր է լինում, չենք կարողանում նույնիսկ ընդմիջման ժամանակ բուտերբրոդ առնենք, քանի որ էնպիսի պլան են դրել, որ եթե չես էլ կարողանում մուծես, ասում են՝ գրպանիցդ դիր»: Քիչ առաջ ժամանեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, ով վարորդներին հորդորեց, որպեսզի նրանք դադարեցնեն գործադուլը և մի քանի հոգով խնդիրը քննարկեն, սակայն վարորդներն ընդդիմացան՝ նրան ասելով. «Շատ ենք լսել նման պատասխան, համբերության բաժակն արդեն լցվել է, դանակը հասել է ոսկորին, հրաժարվում ենք դադարեցրել գործադուլը»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 105+
105+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր