211652_close_icon
views-count2527 դիտում article-date 09:51 07-03-2019

ԵԿՄ-ում լուրջ փոփոխություններ կլինեն․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը ԵԿՄ նախագահի թեկնածու, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանից հետաքրքրվեց, թե երբ է կայանալու «Երկրապահի» համագումարը։ Միքայելյանն ասաց՝ հայտնի չէ։ Ինչո՞ւ. «Որովհետև քննարկումներ են ընթանում»: Թե ինչ քննարկումների մասին է խոսքը հարցին ի պատասխան՝ ԵԿՄ նախագահի թեկնածուն ասաց՝ կազմակերպչական, կառուցվածքային լուրջ փոփոխություններ են սպասվում: Հիշեցնենք, որ ԵԿՄ վարչությունը կազմված է 184 հոգուց, սակայն հիմա քննարկվում է այդ թիվն էականորեն կրճատելու, ըստ այդմ՝ ԵԿՄ աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու հարցը: Սասուն Միքայելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ քննարկում են վարչության անդամների թիվը 184-ից կրճատելու և մինչև 25 հոգանոց կազմ ունենալու հարցը: Բացի այդ, ԵԿՄ-ն ունենալու է նաև 7-10 հոգանոց նախագահող խորհուրդ: Ու եթե նախկինում ԵԿՄ-ում որոշումները կայացնում էր ԵԿՄ նախագահը՝ միանձնյա սկզբունքով, այժմ ցանկանում են, որ ԵԿՄ-ում այսուհետ որոշումներն ընդունվեն 7-10 հոգանոց նախագահող կոլեգիալ խորհրդի կողմից քննարկվելուց հետո»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր