Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանից փորձել են գումար շորթել. մերժում ստանալու դեպքում սպառնացել են վարկաբեկիչ տեղեկություններ հրապարակել
                        [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝   Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում  շորթում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 66-ամյա  Հենրիկ Նավասարդյանի դիմումի փաստով:
Վերջինս ոստիկանության Թալինի բաժին հայտնել է, որ  2018 թ.-ի նոյեմբերին իրեն է զանգահարել Երևանի բնակիչ Արման Սարգսյանը ներկայացել որպես լրագրող և իրենից պահանջել գումար:
 Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Նավասարդյանի կողմից մերժողական պատասխան ստանալուց հետո Ա. Սարգսյանը նրան ասել է, որ  եթե իրեն չօգնի գումարով, ապա իր մասին կայքում վարկաբեկիչ նյութեր կհրապարակի: 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝  Ա. Սարգսյանը նմանատիպ բազմաթիվ զանգեր է հնչեցրել մի քանի գյուղապետերի, պաշտոնատար անձանց, առաջարկել իրեն գումար տրամադրեն, որոշ դեպքերում էլ հեռախոսով SMS –ներ է ուղարկել, սակայն մերժում ստանալուց հետո սպառնացել է մարդկանց, որ նրանց մասին վարկաբեկիչ նյութեր  կհրապարակի իր կողմից ստեղծված  էլեկտրոնային լրատվամիջոցում:
Եղել է նաև դեպք,  երբ նա Արմավիրի մարզի գյուղապետերից մեկին սպառնացել  է, որ եթե գումար չտա, ապա ինքը բողոք կներկայացնի իրավապահներին,  որ գյուղապետը իր վրա զենք է պահել ու նման հայտարարությամբ դիմել է ոստիկանություն: 
Գ. Շամշյանի  տեղեկություններով՝   Հ. Նավասարդյանը աշխատում է   Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի  վարչության  պետ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

