Իսկոն հրաժարվել է «Ռեալի» ավտոբուսով մեկնել «Այաքսի» խաղին
«Ռեալի» կիսապաշտան Իսկոն խիստ դժգոհ է մնացել, որ չի ընդգրկվել թիմի հայտացուցակում՝ «Այաքսի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի պատասխան խաղին (1:4):
Երբ թիմի գլխավոր մարզիչ Սանտյագո Սոլարին հայտարարել է խաղի հայտացուցակը, Իսկոն զայրացել է, որ իր անունը չի եղել: Նա հրաժարվել է թիմի հետ ավտոբուսով միասին մեկնել մարզադաշտ և իր մեքենայով հեռացել է Վալդեբաբասի մարզաբազան:
Մեծ հավանականությամբ, նա ընդհանրապես չի ժամանել «Սանտյագո Բերնաբեու»: Նրան չեն տեսել ստադիոնի այն գոտում, որտեղ սովորաբար գտնվում են վնասվածք ստացած, կամ այլ պատճառներով «Ռեալի» կազմում չընդգրկված խաղացողները:


