Ամենայն Հայոց կաթողիկոսն ու Ալեն Սիմոնյանը քննարկել են ՀՀ և եկեղեցու հզորացմանը միտված քայլերը
ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հյուրընկալվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոցի Կաթողիկոս Ծայրագույն Պատրիարք Գարեգին Բ -ի մոտ: Այս մասին Ալեն Սիմոնյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:
«Շուրջ մեկ ժամ զրուցեցինք տարբեր հարցերի շուրջ, քննարկեցին Հայաստանի Հանրապետության և Հայ Առաքելական Եկեղեցու հզորացմանը միտված քայլեր»,-նշել է Ալեն Սիմոնյանը: