ԵՊՀ-ում տեղի կունենա «Թուրքիայի Հանրապետության պատմություն» բուհական դասագրքի շնորհանդեսը
ԵՊՀ Ֆիրդուսու անվան դահլիճում (7-րդ մասնաշենք, 2-րդ հարկ) մարտի 7-ին՝ ժամը 12:00-ին, տեղի կունենա «Թուրքիայի Հանրապետության պատմություն» բուհական դասագրքի շնորհանդես:
Դասագրքի համահեղինակներն են ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի ավագ դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Վահրամ Տեր-Մաթևոսյանը:
Շնորհանդեսին ներկա են լինելու պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, ինչպես նաև Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը:
Շնորհանդեսից հետո դասագիրքը նվիրվելու է թե՛ ԵՊՀ, թե՛ ՀԱՀ ուսանողներին:
Դասագիրքը ներկայացնում է Թուրքիայի Հանրապետության պատմության 1918-2018 թթ. կարևոր դրվագները, ինչպես նաև այդ ժամանակահատվածում Թուրքիայում գոյատևած հայության սոցիալ-քաղաքական վիճակը: