211652_close_icon
views-count1235 դիտում article-date 21:20 05-03-2019

Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանն աշխատանքային այցով Բելգիայում է

Մարտի 5-ից Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Բելգիայում: Աշխատանքային այցի առաջին օրը ԱՀ խորհրդարանի ղեկավարը Բրյուսելում այցելել է Եվրոպայի Հայ դատի գրասենյակ և հանդիպել կառույցի ղեկավար կազմի, ինչպես նաև ՀՅԴ Բելգիայի կոմիտեի, Հայ օգնության միության(ՀՕՄ), Համազգային մշակութային միության, ՀՅԴ Արամ Երկանյան Երիտասարդական միության, Հայկական մարմնամարզական ընդհանուր միության (ՀՄԸՄ) պատասխանատուների հետ: Ներկայացնելով մասնակիցներին՝ Հայ դատի Եվրոպայի կառույցի ղեկավար Գասպար Կարապետյանը նշել է, որ հանդիպմանը մասնակցող կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց առօրյա աշխատանքում առնչվում են Արցախի և համազգային օրակարգի այլ հարցերի, և այս տեսանկունից կարևորել նման հանդիպումների պարբերականությունը: Ողջունելով ներկաներին՝ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Բելգիայում գործող հայկական կառույցների ջանքերը՝ Արցախը ներկայացնելու առումով, և ընդգծել անցած տարիների ընթացքում դրանց՝ ԱՀ Ազգային ժողովի հետ ձևավորված համագործակցության կարևորությունը: Իր խոսքում խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է Հայաստան-Արցախ-Սփյուռք փոխգործակցության շարունակական զարգացմանը, համահայկական ներուժը արդյունավետ օգտագործելու քայլերին, ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին Արցախի մասնակցությանը, կադրերի պատրաստման ուղղութամբ հետագա համագործակցութանը և Արցախի՝ եվրոպական երկրների խորհրդարանների ու միջխորհրդարանական կազմակերպությունների հետ տարվող աշխատանքներին վերաբերող թեմաների: Այնուհետև Աժ նախագահը պատասխանել է ներկաների հարցերին: Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակության կազմում են՝ ԱՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը և ԱՀ ԱԺ նախագահի օգնական Գեղամ Ստեփանյանը: [b]Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր