211652_close_icon
views-count931 դիտում article-date 15:21 05-03-2019

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` մարտի 4-ից 5-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 4-ից 5-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 49 դեպք։ Մասնավորապես՝ խարդախության 11, մարմնական վնասվածք հասցնելու 9, անձնական ունեցվածքի գողության 8, յուրացման կամ վատնման, խուլիգանության և թմրամիջոցի հայտնաբերման 3-ական, կողոպուտի ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2-ական, ավտոմեքենա փախցնելու, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու, փոխադրելու կամ առաքելու, ինքնավնասման, կեղծ գինի կամ կեղծ օղի կամ ալկոհոլային կեղծ այլ խմիչք իրացման նպատակով պատրաստելու կամ իրացնելու, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, սպառնալիքի և փաստաթղթի կեղծիքի 1-ական դեպք: Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 8-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր