211652_close_icon
views-count72198 դիտում article-date 16:21 04-03-2019

Ոստիկանական հատուկ օպերացիա՝ Լոռու մարզում. կաշառք ստանալիս մերկացվել է Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 3-ի, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության (վարչության պետ, ոստիկանութան գնդապետ Արսեն Այվազյանի), ոստիկանության Լոռու մարզի (մարզային վարչության և ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու պահին մերկացրել են Վանաձոր քաղաքի բնակիչ Նվեր Օհանյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ն. Օհանյանն աշխատում է Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետաշինարարական բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ և քաղաքացուն հողատարածք տրամադրելու և սեփականության վկայական հանձնելու համար պահանջել և ստացել է 170 հազար դրամ։ Գումարը ստանալուպահին ոստիկանների կողմից նա «մերկացվել» և տեղափոխվել է Բազումի ոստիկանություն։ Փաստի առթիվ Բազումի ոստիկանության հետաքննչական բաժանմունքում Մելինե Եղշատյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 311 հոդվածի 3-րդ մասի և 312 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Ն. Օհանյանը Մ. Եղշատյանի որոշմամբ ձերբակալվել է։ Նախաքննության շահերից ելնելով՝ չենք հայտնում այն քաղաքացու տվյալները, ումից Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնյան կաշառք է պահանջել և ստացել։ [b]Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալված Ն. Օհանյանն է [/b][img]https://st0.shamshyan.com/editor/0630981001551702533515836.jpg[/img] Ոստիկանությունը դեպքի վերաբերյալ տեսանյութ է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև։։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր