49005 դիտում
17:40 23-09-2017
Քաղաքացուց կաշառք պահանջելու և ստանալու պահին մերկացվել է գլխավոր ինժեները
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 34-312 հոդվածի և 178 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է երեկ՝ սեպտեմբերի 22-ին, Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների կողմից կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով Ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկված Երևանի բնակիչ՝ 45-ամյա Արթուր Խուրշուդյանի նկատմամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս բերման է ենթարկվել Բաղրամյան պողոտայի թիվ 76 հասցեից, և նա աշխատում է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» Փակ Բաժնետիրական Ընկերության «Գիծ» մասնաճյուղում՝ որպես գլխվոր ինժեներ։
Վերջինս կասկածվում է Երևան քաղաքի բնակիչ՝ 40-ամյա Անուշ Կարապետյանից որպես կաշառք պահանջելու և ստանալու մեջ։
Կաշառքի չափը եղել է 500 ԱՄՆ դոլար, ինչի դիմաց Ա. Խուրշուդյանը պետք է Ա. Կարապետյանին ընդուներ աշխատանքի։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: