211652_close_icon
views-count2511 դիտում article-date 11:23 04-03-2019

Հունիսի 20-22-ը տեղի կունենա HoReCa Expo 2019-ը

Տուրիզմը մշտապես զարգացող և երկրի առաջընթացի համար կարևոր դերակատարություն ունեցող օղակներից մեկն է: Տուրիզմի զարգացման հեռանկարները կանխորոշում են նաև տվյալ երկրի զարգացման ուղենիշերը: Այս ոլորտի ընձեռած հնարավորությունների միջոցով կարելի է լավագույնս ներկայանալ ողջ աշխարհին՝ մատուցելով միայն որակյալը, բարձրակարգը և ժամանակին համահունչը: Արդեն երկրորդ անգամ Երևանը դառնում է տուրիզմի զարգացման համար մեծ հեռանկարներ կանխորոշող ծրագրի՝ HoReCa Expo-ի անցկացման գլխավոր հարթակ: Այս տարվա հունիսի 20-22-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում արդեն երկրորդ անգամ կանցկացվի տուրիզմի զարգացման համար իսկական հաղթարշավ հանդիսացող HoReCa (Hotel/Restaurant/Cafe) միջազգային ցուցահանդեսը: HoReCa միջազգային ցուցահադեսը իրապես բաց հարթակ է հյուրանոցային և ռեստորանային ծառայություններ մատուցողների և արտադրողների համար: Նախորդ տարի Expo-ի մասնակիցների թիվն անցնում էր 900-ը: Ցուցահանդեսը նպատակ ունի նաև համագործակցային մթնոլորտ ստեղծել ԵԱՏՄ երկների, այդ թվում՝ Բելառուսի, Ռուսաստանի և Հայաստանի միջև: Expo-ի մասնակից երկու թևերը՝ ծառայություն մատուցողները և արտադրողները, երկուստեք փոխշահավետ համագործակցության շնորհիվ կկարողանան խթանել տուրիզմի զարգացման աճին: HoReCa Expo 2019-ը ոչ միայն լոկալ միջոցառում է, այլ այն տարածաշրջանային խոշոր իրադարձություն է: Այստեղ՝ նույն հարկի տակ, հավաքվելու են բիզնեսի ներկայացուցիչները՝ իրենց նոր գաղափարներով և ծրագրերով: Արտադրական սեգմենտի ընտրությունը շատ լայն է, ինչն էլ հնարավորություն կտա հյուրանոցային և ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչներին՝ բարելավելու սեփական բիզնեսի որակը: 21-րդ դարում միայն որակյալ ծառայությունները կարող են տուրիզմի զարգացման համար առաջընթաց և հաջողություն ապահովել: Գաղտնիք չէ, որ տուրիզմի ոլորտում ևս ամենաթանկ ռեսուրսը գաղափարն է, որի առարկայական օրինակները կներկայացվեն հունիսի 20-22-ը Կարեն Դեմիճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ HoReCa Expo 2019-ի շրջանակներում: HoReCa Էքսպոյի նպատակն է զարգացնել տուրիզմը ՀՀ-ում և Արցախում՝ դարձնելով այն գրավիչ ոչ միայն ԵԱՏՄ երկրների, այլ նաև ողջ աշխարհի համար: Հարգելի՛ գործընկերներ, սիրով սպասում ենք ձեզ՝ մասնակցելու և լուսաբանելու տարածաշրջանի մասշտաբով մեծ հեղինակություն ունեցող HoReCa միջազգային ցուցահանդեսը:

Նմանատիպ նյութեր