211652_close_icon
views-count3840 դիտում article-date 21:53 03-03-2019

Արամ Դանիելյան. Ինձ համար պատիվ է լինել բազմաշնորհ լեգենդի ժամանակակիցն ու գործընկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր Արթուր Մեսչյանի ծննդյան տարեդարձն է: ՄԱՐԴ, ում բնությունն օժտել է բազում տաղանդներով ու արտոնել լինել իր ժամանակի դիմանկարը, դառնալ խորհրդանիշը մի ամբողջ սերնդի տրամադրությունների, մտածողության ու արժեհամակարգի: Ինձ համար պատիվ է լինել բազմաշնորհ լեգենդի ժամանակակիցն ու գործընկերը, քննարկել և լուծումներ փնտրել Երևանը, Արաբկիրը ավելի լավը դարձնելու ուղղությամբ, քաղել նրանից հարուստ կենսափորձի պտուղներն ու համոզվել, որ ծառը որքան պտղաբեր է, այնքան ճյուղերը կռացած են... Սիրելի՛ Արթուր Մեսչյան, թող առեղծվածային այս կյանքի բեմին Ձեզ բաժին ընկնեն միայն լուսավոր ու գունեղ դերեր: Մաղթում եմ առողջություն, ուժ և կորով Ձեր բոլոր նախաձեռնություններն ու մտահղացումները իրականացնելու, մեր մայրաքաղաքն ավելի լավը դարձնելու և Ձեր ուրույն ձեռագիրը թողնելու գործում»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր