211652_close_icon
views-count2575 դիտում article-date 18:19 02-03-2019

Ալժիրի նախագահը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան ծանր վիճակում տեղափոխվել է Ժնևի համալսարանական կլինիկայի ինտենսիվ թերապիայի բաժանմունք: «Բուտեֆլիկայի վիճակը ծայրահեղ է, նա գրեթե անգիտակից վիճակում է: Բժիշկները չեն կարող նրան տեղեկանք տրամադրել՝ իր պարտականությունները կատարելու հնարավորության մասին», նշել է հիվանդանոցի ներկայացուցիչը: Պետության ղեկավարին հոսպիտալացրել են այն իրավիճակում, երբ երկրում բողոքի զանգվածային ցույցեր են ընթանում: Բուտեֆլիկան արդեն չորս ժամկետ անընդհատ զբաղեցնում է երկրի նախագահի պաշտոնը: Ավելի վաղ նա իր թեկնածությունը առաջադրել էր նախագահական հերթական ըտրություններում, որոնք նախատեսված են ապրիլի 18-ին: Նշենք, որ 2013 թվականին Ալժիրի նախագահը ծանր կաթված էր ստացել:

Նմանատիպ նյութեր