«Բարսելոնան» հեգնել է Մոդրիչին. Մեսիի խաղաշապիկը կարող եք ձեռք բերել օնլայն-խանութում
Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ պատասխան խաղում «Ռեալին» հաղթելուց (2:0) հետո «Բարսելոնան» կատակել է մադրիդցիների կիսապաշտպան Լուկա Մոդրիչի նկատմամբ:
Կատալոնական ակումբը իր թվիթերում լուսանկար է հրապարակել, որտեղ խորվաթը փորձում էր կանգնեցնել Լիոնել Մեսիին՝ բռնելով վերջինիս խաղաշապիկից:
«Մեսիի խաղաշապիկը շատ ավելի հեշտ է ձեռք բերել մեր օնլայն-խանութում», նշված է հաղորդագրության մեջ: