Բրազիլիա-Պերու. խաղից հետո մրցավարը հրաժարվել է վերցնել Նեյմարի խաղաշապիկը. տեսանյութ
2018թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի Բրազիլիա-Պերու հանդիպումից (3:0) հետո խաղի կոլումբիացի մրցավար Էրնանդո Բուիտրագոն հրաժարվել է վերցնել «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարի խաղաշապիկը:
Խաղից հետո Նեյմարը մոտեցել է Բուիտրագոյին և նրան առաջարկել իր մարզաշապիկը, սակայն մրցավարը հրաժարվել է այդ նվերից: