211652_close_icon
views-count46008 դիտում article-date 20:28 28-02-2019

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. 24-ամյա վարորդը ԳԱԶ-3110-ով դուրս է կել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլխիվայր գլորվելով՝ հայտնվել ձորակում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Բակու ր Սարիբեկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 27-ին, Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 11։30-ի սահմաններոմ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչ՝ 24-ամյա Թադևոս Կարապետյանը Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում իր վարած ԳԱԶ-3110 մակնիշի 27 ՕՏ 960 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլխիվայր գլորվելով՝ հայտնվել ձորակում։ Վթարի հետևանքով նրա ուղևոր՝ համագյուղացի, 29-ամյա Մխիթար Մեսրոպյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սամվել Սեդրակյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+

Նմանատիպ նյութեր