211652_close_icon

Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը կանդալված տեղափոխվեց Չարենցավանի քննչական բաժին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count85065 դիտում article-date 16:15 28-02-2019
Քիչ առաջ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ձերբակալվածների պահման վայրից Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին տեղափոխվեց Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Դանիելյանը քննչական բաժին բերվեց ձեռնաշղթայված վիճակում: Երեկ նրա փաստաբանը դիմել էր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասութւան դատարան՝ վիճարկելով Չարենցավանի քննչական բաժնի քննիչի կողմից Ա. Դանիելյանի ձերբակալման որոշումը: Դատավորը, դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, մերժել էր փաստաբանի միջնորդությունը և Ա. Դանիելյանին ոստիկանները «վազվռատ արեցին» Հրազդանի «կեպեզե»: Այսօր քննչական մարմինը դիմելու է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Ա. Դանիելյանի նկատմամբ: Ֆոտոլրագրողի հարցին, թե՝ արդյոք նախին քաղաքապետը ընդունում է իր մեղավորությունը, նա պատասխանեց. «Հլը որ չէ»: Ֆոտոլրագրողի լրացուցիչ հարցին՝ իսկ հնարավոր է հետո ընդունեք, նա պատասխանեց՝ «Երևի»: [url=https://shamshyan.com/hy/article/2019/02/26/1118436/] Հիշեցնենք[/url], որ Հրազդանի նախկին քաղաքապետ Ա. Դանիելյանը կասկածվում է 2015-2018թթ. ընթացքում, համայնքապետարանի աշխատակազմի հողի հարկի և գույքահարկի գումարներից առանձնապես խոշոր չափերի յուրացումներ և վատնումներ կատարելու մեջ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր