211652_close_icon
views-count1388 դիտում article-date 15:49 28-02-2019

Ուկրաինայի հայերը Սումգայիթում հայկական ջարդերի 31-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացրել

Ուկրաինայի հայերը Սումգայիթում հայկական ջարդերի 31-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացնում: Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում Սումգայիթում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի արարողություն տեղի կունենա: Ինչպես տեղեկացնում է [url=http://ua-report.info/news/owkrainayi_hayowtyowny_nshowm_e_sowmgayitowm_haykakan_jarderi_31_rd_tarelicy/2019-02-28-2129#.XHe62sAzbIV]AnalitikaUA.net [/url]-ը, այս մասին կայքին հայտնել է Տեր Կարապետ քահանա Ղարիբյանը: Աղոթքը կանցկացվի Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի ղեկավարությամբ: Սպասվում է Ուկրաինայում Հայաստանի նորանշանակ դեսպան Տիգրան Սեյրանյանի ներկայությունը: Ուկրաինայի հայերի միության մամլո ծառայության հաղորդմամբ, կազմակերպության հովանավորությամբ մարտի 2-ին Այրումում (Լոռու մարզ) տեղի կունենա Սումգայիթյան ողբերգության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի տեղադրումը: Կայքը նշում է, որ երկրի շատ մարզերում հայկական համայնքները ավանդաբար անցկացնում են Սումգայիթի ողբերգության զոհերի հիշատակին նվիրված տարբեր միջոցառումներ: Սումգայիթում հայերի կոտորածների մասին նյութը ցուցադրվել է հայտնի ուկրաինական հեռուստաալիքի եթերում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ` չորս տարվա ընթացքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ավելի քան 20 խաչքար է տեղադրվել երկրի տարբեր մարզերում:

Նմանատիպ նյութեր