211652_close_icon
views-count3109 դիտում article-date 09:39 28-02-2019

Ինչու էր Արարատ Միրզոյանը փոխել իր ելույթի տեքստը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր մոսկովյան պաշտոնական այցի պատվիրակությունն ընտրելիս բավականին բարդ ընտրության առաջ է կանգնել՝ փորձելով հնարավորինս պրոռուսական ուղղվածության պատգամավորներ ընդգրկել կազմում: Ըստ տեղեկությունների, կազմի վերջնական տարբերակը նախօրեին քննարկվել է վարչապետի մոտ, որպեսզի հետագայում ավելորդ գլխացավանք չլինի: Նախօրեին Միրզոյանը ելույթով հանդես եկավ ՌԴ Դաշնային ժողովում, ի դեպ, բավականին մատչելի, վարժ և հստակ ռուսերենով: Թերթը պարզել է, սակայն, որ վերջին պահին ԱԺ նախագահի ելույթի տեքստը խմբագրվել և փոփոխության է ենթարկվել՝ հատկապես Սումգայիթի և Խոջալուի ջարդերի հատվածը, քանի որ նա ելույթի այդ հատվածը կարդում էր առանձին թերթիկից: «Ցաքուցրիվ» տեքստի «մեղավորը», թերթի՝ պատվիրակությունում գտնվող աղբյուրի փոխանցմամբ, Արմեն Աշոտյանի կողմից ՖԲ-ում կատարած գրառումն էր, որով նա կարևորում էր ջարդերի մասին Դաշնային ժողովում խոսելու հանգամանքը: Ստացվում է, որ, չնայած քաղաքական հակառակ ճամբարներում գտնվելուն, Միրզոյանը չի անտեսել Աշոտյանի կոչը: Ըստ տեղեկության, այդ փոփոխությունը տեղի է ունեցել անմիջապես նիստերի դահլիճ մտնելուց առաջ: Մեր աղբյուրի պնդմամբ, Միրզոյանը նախատեսել է հանդիպել նաև ռուսահայ գործարար սեկտորի հետ, սակայն հանդիպումը ինչ-ինչ պատճառներով չի կայացել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր