211652_close_icon
views-count1890 դիտում article-date 17:36 27-02-2019

Հրավառություն կատարողը հայտնաբերվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փետրվարի 27-ին կեսգիշերին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ Խանջյան փողոցում հրավառություն է: Նույն պահին փողոցում ծառայություն իրականացնող ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի աշխատակիցները նկատել են մի խումբ երիտասարդների, որոնցից մեկի ձեռքին եղել է հրագործական իր: Քաղաքացին հրավառություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ էլ խոստովանեց, որ ինքն է կատարել հրավառություն: Նրա նկատմամբ կազմվեց վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: Հարգելի քաղաքացինե՛ր, ևս մեկ անգամ կոչ ենք անում հարգել այլ քաղաքացիների իրավունքներն ու պահպանել համակեցության կանոնները: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր