211652_close_icon
views-count1533 դիտում article-date 17:34 27-02-2019

Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանը սկսել է աշխատանքը

Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Լին Թրեյսին արդեն սկսել է իր աշխատանքը ՀՀ-ում: Այդ մասին մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան պաշտոնական էջը: «Այսօր դեսպան Լին Թրեյսիի առաջին աշխատանքային օրն էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը: Բարի՛ գալուստ, տիկին Դեսպան»,- ասված է գրառման մեջ: Ավելի վաղ Լին Մ. Թրեյսին երդվել էր ծառայել Հայաստանի Հանրապետությունում որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան: Դեսպան Թրեյսին ԱՄՆ դիվանագիտական ծառայության ավագ կադրային դիվանագետ է և Հայաստանում ներկայացնելու է Միացյալ Նահանգների նախագահին:

Նմանատիպ նյութեր