Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բաց են մարդատար ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների համար` դժվարանցանելի
[b]Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ [/b]
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 26-ին՝ ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բաց են մարդատար ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների համար` դժվարանցանելի:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
[b] Լարսի մասին[/b]
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկության համաձայն ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ: