58752 դիտում
21:51 25-02-2019
Արմավիրի մարզում Արմավիրի փոխմարզպետը Opel-ով վթարի է ենթարկվել, ով իր մեղքը փորձել է բարդել կին վարորդի վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ փետրվարի 21-ին Արմավիրի մարզում ավտովթարի է ենթարկվել Արմավիրի փոխմարզպետ, Փարաքար գյուղի բնակիչ, 30-ամյա Կարեն Գրիգորյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ փետրվարի 25-ին, Կ. Գրիգորյանը «գլխի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Աստղիկ բժշկական կենտրոն:
Պարզվել է, որ փետրվարի 21-ին, առավոտյան ժամը 09:15-ի սահմաններում, նա իր վարած Opel Vectra մակնիշի 39 MP 999 համարանիշի ավտոմեքենայով Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել 39-ամյա Լիլիթ Ասլանյանի վարած Suzuki մանկիշի 35 MC 230 համարանիշի ավտոմեքենային:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վթարից հետո նա դուրս է եկել ավտոմեքենայից և փորձել է մեղադրել Suzuki-ի կին վարորդին՝ հոխորտալով, որ նա է մեղավոր, սակայն հավաքվածները կարողացել են նրան բացատրել, որ մեղավորը ինքն է, որից հետո «արշալույսները փոխմարզպետի համար խաղաղվել են»:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Նարեկ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
Նմանատիպ նյութեր
1977 դիտում
15:32 05-07-2014
Վերջերս վնասազերծված նոր բանդայի անդամը «կաշին փրկելու» համար իր մեղքը բարդել է իր երեխաների կնքահոր վրա
1889 դիտում
09:19 01-05-2019
Մարտի 1-ի մեղքը փորձում են բարդել հանգուցյալների վրա. «Ժողովուրդ»