211652_close_icon
views-count26248 դիտում article-date 15:45 25-02-2019

Երևանում բախվել են կին վարորդների Mini Cooper-ն ու Mazda-ն. 5 վիրավորներից 2-ը երեխաներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Արամ Կարապետյանի կողմից նյութեր են նախապատրաստվում փետրվարի 23-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ժամը 13։40-ի սահմաններում Գյուլբենկյան և Վ.Համբարձումյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 34-ամյա Լ.Ղ-ի վարած Mini Cooper մակնիշի 80 VQ 080 համարանիշի և 33-ամյա Ս. Ո-ի վարած Mazda մակնիշի 88 LA 882 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ս. Ո-ն, նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 41-ամյա Ս.Թ-ն, 17-ամյա Թ. Թ-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով բուժօգնության են դիմել Էրեբունի բժշկական կենտրոն, իսկ 10-ամյա Լ. Հ-ն ու 4-ամյա Ա. Հ-ը՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր