211652_close_icon
views-count5738 դիտում article-date 13:04 25-02-2019

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա

ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա: ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը լուսանկար (ինքնաթիռում, թռիչքի պահին) է հրապարակել «Ֆեյսբուք»-ի իր էջում: Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կլինի փետրվարի 25-27-ը՝ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով: Խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը, Միքայել Մելքումյանը, Վլադիմիր Վարդանյանը, Լիլիթ Մակունցը, Էդմոն Մարուքյանը, Արման Աբովյանը եւ Անուշ Բեղլոյանը:

Նմանատիպ նյութեր