Իրանը թևավոր հրթիռ է արձակել սուզանավից
Իրանի ռազմածովային ուժերի նավատորմն արձակել է թևավոր հրթիռ սուզանավից Պարսից և Օմանի ծոցում զինավարժությունների ժամանակ, հաղորդում է [url=https://www.tasnimnews.com/en/news/2019/02/24/1954379/iran-s-navy-launches-submarine-missile-in-war-game]Tasnim[/url]-ը:
Շահագործման սահմանափակ հեռավորության և արձակման ժամանակ հակառակորդի կողմից սուզանավի հայտնաբերման վտանգի հետ կապված՝ իրանցի փորձագետներն արձակել են այդ հրթիռը մեծ խորությունից:
Այդպիսի դիրքը թույլ է տալիս հրթիռներին խոցել թիրախն առանց հակառակորդի կողմից հայտնաբերվելու վտանգի: