Իրանը նոր թևավոր հրթիռ է ստեղծել
Իրանական Fars գործակալության փոխանցմամբ՝ Իրանը ստեղծել է նոր՝ «ցամաք-օդ» դասի թևավոր հրթիռ, որն ունակ է հարվածել մինչև 700 կմ հեռավորության վրա գտնվող թիրախին:
Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի հրամանատար, գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն նշել է, որ նոր հրթիռը ստացել է «Յա Ալի» (Ya Ali) անունը: Այն հնարավոր է արձակել ոչ միայն ցամաքային համակարգերից, այլ նաև ուղղաթիռներից, ինքնաթիռներից, ռազմանավերից, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերից:
Մինչ օրս Իրանի ստեղծած թևավոր հրթիռներi հեռահարությունը չի գերազանցել 250-300 կմ-ը (Qader):