211652_close_icon
views-count1486 դիտում article-date 16:05 24-02-2019

ՌԴ Հարավային ռազմական շրջանի զինծառայողները Հայաստանում տեղեկատվական ակցիա են անցկացրել

Հայաստանում տեղակայված՝ ՌԴ Հարավային ռազմական շրջանի ռազմակայանում, Հայրենիքի պաշտպանի օրվա շրջանակում զինծառայողները դպրոցականների և պատանի բանակայինների համար անցկացրել են տեղեկատվական-քարոզչական «Կա՛ այդպիսի մասնագիտություն՝ Հայրենիք պաշտպանել» ակցիան։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից, կայազորի սպաները երիտասարդների հետ անցկացրել են շարային, ինժեներական, բժշկական և կրակային պատրաստության ճանաչողական պարապմունքներ։ Գյումրու ռազմական կայազորում անցկացված միջոցառման մասնակիցները ծանոթացել են զորակոչով զինվորական ծառայություն անցնող զինծառայողների կյանքի և կենցաղի պայմաններին, սննդի կազմակերպմանը, սեկցիոն տիպի զինվորական հանրակացարանների հագեցվածությանը։ Դպրոցականները ցուցահանդեսին ծանոթացել են սպառազինությանը, ռազմական տեխնիկային, հանդերձանքին, կապի, հետախուզության և անօդաչու թռչող սարքերի ժամանակակից համալիրներին։ Զորամիավորման ստեղծագործական խմբերը և դպրոցները ներկայացրել են երաժշտական համերգային ծրագիր։ Ակցիային մասնակցել է մոտ 500 մարդ։

Նմանատիպ նյութեր