1530 դիտում
23:30 17-12-2018
Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի բազայում տանկային ստորաբաժանումների զինծառայողները արկերով գործնական կրակային վարժանքներ են անցկացրել
ՌԴ ԶՈՒ հարավային ռազմական օկրուգի բազայում, որը տեղակայված է Հայաստանում, տանկային ստորաբաժանումների զինծառայողները ձեռնամուխ են եղել արկերով գործնական կրակային վարժանքների:
Ինչպես տեղեկացրեցին Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, բարձրլեռնային «Ալագյազ» զորավարժարանում տանկիստները Т-72Б տեսակի տանկով իրականացնում են խնդիրներ՝ կապված առաջացող և շարժվող թիրախները ոչնչացնելու հետ:
Մարտավարական գործողությունների անցկացման ընթացքում զինծառայողները գործնականում սովորում են շրջանցում, ներխուժում և հարձակում: Սպաները գործնականում որոշումներ են կայացնում ժամանակակից զինված հակամարտությունների փորձի հիման վրա:
Հայաստանում ռուսական ռազմակայանի մոտ 100 զինծառայողներ մասնակցում են տանկային ստորաբաժանումների վերապատրաստմանը, և ներգրավված է մինչև 50 միավոր ռազմական տեխնիկա:
Նմանատիպ նյութեր
3810 դիտում
17:18 28-07-2018
Հարավ-արեւելյան ռազմական օկրուգի օդաչուները մարտավարական վարժանքներ են անցկացրել
2431 դիտում
22:00 23-09-2020
5-րդ զորամիավորման տանկային ստորաբաժանումների զինծառայողները անցկացրել են մեքենավարման պարապմունք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
628 դիտում
16:37 28-01-2025
Ալիևը «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն անվանել է թղթի կտոր և կրկին «Զանգեզուրի միջանցք» պահանջել
460 դիտում
16:24 28-01-2025
Աննորմալ իշխանության պարագայում ընդդիմության խոսույթն էլ է ինչ-որ պահի դառնում աննորմալ. Արտակ Զաքարյան